
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ լուրեր էին շրջում, որ ֆինանսների նախարարությունում համատարած կրճատումներ են՝ վերակառուցման անվան տակ: Մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից: Նրանց փոխարեն ֆիննախ են տեղափոխվում հարկայինի աշխատակիցները:
Ըստ լուրերի, ամբողջությամբ լուծարվել է ֆիննախի «կռուն»՝ վերահսկողության տեսչությունը, ինչը ոմանց ուրախություն է պատճառել՝ այն համարվում է ամենակոռումպացված կառույցներից մեկը:
Ազատվել են նաեւ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության աշխատակիցները: Ուղղակի պարզ չէ, թե ովքեր են աշխատելու նորացված ֆիննախում, եւ կրճատված մարդիկ, որոնց գործազրկությունից չփրկեց քաղծառայողի կարգավիճակը, ինչ են անելու»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: