«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը նախօրեին տեղեկացրել էր նախնական պայմանավորվածության մասին, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հունիսի 23-24-ին փակ հանդիպում է ունենալու խորհրդարանում:
Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով Է. Նալբանդյանին հրավիրել էր ԱԺ՝ պարզաբանումներ տալու Աստանայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ն. Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արտակ Զաքարյանի հետ պայմանավորվել ենք, որ ամսի 23-24-ին, այդ օրերին համատեղ աշխատանքային նիստ կանենք երկու հանձնաժողովների` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի հետ, եւ Էդուարդ Նալբանդյանն էլ կլինի այդ նիստին ու պարզաբանում կներկայացնի Աստանայի եւ, ընդհանրապես, արտաքին հարցերի վերաբերյալ»: Օրը հստակ պետք է ԱԳՆ-ն որոշի, սակայն պատասխանները հստակ կլինեն, թե լղոզված, պարզ կլինի փակ նիստից հետո»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: