Էական գնաճ կլինի․«Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հավանության արժանացրեց շրջանառության հարկը 3,5 տոկոսից մինչեւ 1 տոկոս իջեցնելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծը։

Սա կարելի է նշանակալի իրադարձություն համարել։ Ակնկասկած, սա կհանգեցնի ՓՄՁ հարկային բեռի թեթեւացմանը, եւ հույսեր կան, որ այս ոլորտում որոշակի հաջողություններ կլինեն։

Սակայն փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա։ Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը, ով ներգրավված է եղել շրջհարկի նվազեցման շուրջ բանակցությունների գործընթացին։ Թե ապրանքները որքան կթանկանան, ըստ Ավագյանի, կախված է խոշոր տնտեսվարողների «ախորժակից»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս