Փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Էջմիածնում։ Ինչպես arnlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Տաճարի դիմաց, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար են բախվել Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ, 39-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Մերսեդեսե մակնիշի 23 ՕՕ 116 համարանիշի, Էջմիածին քաղաքի բնակիչ, 44-ամյա Ռազմիկ Խաչիկյանի վարած ՎԱԶ 21099 մակինշի 06 ՏՏ 328 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Արեն Տեր–Հովսեփյանի վարած ՎԱԶ 21101 մակնիշի 30 ՕՍ 137 համարանիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել ՎԱԶ 21099–ի վարորդ Ռ. Խաչիկյանը։ Վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ ,եթե Էջմիածնի քաղաքային իշխանությունը ժամանակին աղ ու ավազ լցներ ճանապարհներին, ապա կխուսափեին նման վթարներից, բայց գոնե Մայր Տաճար տանող ճանապարհները մաքրեն։
Էջմիածնում՝ մայր տաճարի դիմաց, խոշոր ավտովթար է տեղի ունեցել (ֆորոշարք)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ