Ավարտված քառօրյայում ամենակարևորը 2013թ. պետբյուջեի կատարողականի քննարկումն էր: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հավելեց, որ կատարողականի քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ այն կառավարությունը որն իրականացրել էր դա, հրաժարական տվեց:
«Հանձնաժողովների ժամանակ ներկայացրեցին, թե 100 տոկոսով կատարել են, բայց կրկնակի չափով չէին կատարել տնտեսական աճը», – ընդգծեց նա:
Հաջորդ կարևոր ձեռքբերումը, Հակոբյանի խոսքով, չորս քաղաքական ուժերի հայտարարությունն էր: Նա ընդգծեց, որ մինչև սպետեմբերի 30-ը դրանք կարող են կատարվել:
«Իշխանությունն ասում է՝ կառուցողական ընդդիմություն, լավ առաջարկներ են արել, եթե իշխանությունը կարողանա այդ ծրագրերն անել, մենք կողջունենք», – հայտարարեց Հակոբյանը:
Խմբակցության ղեկավարի խոսքով` աշնանն արդեն համապետական հանրահավաքով կներկայացնեն արդյունքները և իրենց հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը: