
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն արձագանքել է առաջիկա նախագահական ընտրությունների ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսի առաջադրմանը` անվանելով նրան ստոր խոզ: “Մենք պատրաստվում ենք քո փետուրները քամուն տալ հոկտեմբերի 7-ի ընտրություններում,- ասել է Չավեսը` դիմելով ընդդիմադիր թեկնածուին: Դու խոզի պոչ ունես, խոզի ականջներ, դու ֆնչացնում ես խոզի պես, դու ստոր խոզ ես: Դու խոզ ես եւ մի՛ փորձիր թաքցնել դա”,- հավելել է Չավեսը:Հայտնի է, որ Վենեսուելայում արշավ է սկսվել Կապրիլեսի դեմ: Այս արշավի ժամանակ օգտագործվում է նրա` հրեական արմատներ ունենալու հանգամանքը: