
Գործարար Սիլվա Համբարձումյանը Ժողովուրդ-ի հետ զրույցում նշել է, որ ինքը հաստւստ որոշել է Աժ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի 41 ընտրատարածքներից որևէ մեկում: “Այո, ես իմ թեկնածությունը դնելու եմ, ես օրերս հայտարարություն կանեմ և այդ ժամանակ կասեմ, թե որտեղ եմ դնելու իմ թեկնածությունը: Կուսակցություն էլ եմ մտնելու, բայց չեմ ասելու, մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ: Ես գնալու եմ մեծամասնականով: Սխալ չհասկանաք, համամասնականով չեմ գնալու, որ տեսնեն, որ առանց փողի մարդ ընտրվում է”,- նշել է Համբարձումյանը: Թերթի տեղեկությունների համաձայն`գործարար տիկինն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության շարքերը: