Յամայկայում թմրանյութերի օգտագործումն օրինականացվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յամայկայի կառավարությունը կտրուկ փոփոխություններ է նախապատրաստում թմրանյութերի վերաբերյալ օրենքում:

Արդարադատության նախարար Մարկ Գոլդինգը հայտարարել է, որ կառավարությունն ընդունել է մինչև երկու ունցիա (57 գրամ) մարիխուանա պահելու թույլատրության առաջարկը, որը Յամայկայում անվանում են «գանջա»:

Նախատեսվում է օրինականացնել մարիխուանայի պահումը կրոնական, գիտական և բժշկական նպատակներով: Այլ դեպքերում դա կդիտվի որպես մանր իրավախախտում,  այլ ոչ թե քրեական հանցագործություն:

«Ես կցանկանայի շեշտել, որ օրենքում նախատեսվող փոփոխությունները չեն նշանակում միայն հաճույքի համար «գանջաի» պահման կամ տարածման  խրախուսում», – հստակեցրել է Գոլդինգը: «Մեր նպատակը ոչ մեծ քանակով մարիխուանայի պահպանման հանդեպ ավելի խոհեմ մոտեցում ցուցաբերելն է», –  նախարարի խոսքն է փոխանցում BBC-ն:




Լրահոս