Ռումինացի հաքերը գողացել է Ջորջ Բուշի անձնական լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Վիրջինիա նահանգի իշխանությունները ռումինացի հաքեր Մարչել Լազարին բարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում` ԱՄՆ-ի նախկին նախագահներ ավագ և կրտսեր Բուշերի ընտանիքների անդամների էլեկտրոնային փոստըերը կոտրելու մեղադրանք են ներկայացրել. տեղեկացրել է Fox News-ը:

Լազարին, մասնավորապես, մեղադրում են օտար համակարգիչներ ապօրինի մուտք գործելու, անձնական տվյալների գողության և տեխնիկական միջոցների օգտագործմամբ մեքենայությունների մեջ:

Ամերիկյան իրավապահ մարմինների տվյալներով՝ 2012-2014թթ. մեղադրյալը մուտք է գործել սոցցանցերում բարձրաստիճան քաղաքական գործիչների կայքէջեր և հափշտակել անձնական բնույթի տեղեկատվություն: Բացի այդ՝ իր զոհերից մեկի անունից նա հաղորդագրություններ է հղել այլ օգտատերերին:

Ինչպես հստակեցնում է The Wall Street Journal-ը, Լազարի գործողություններից տուժել է առնվազն մեկ նախկին նախարար, նաև՝ երկրի Զինված ուժերի շտաբի նախկին անդամն ու Բուշ ընտանիքի անդամներից մեկը: Ամերիկյան իրավապահ մարմինները գտնում են, որ հենց վերջինիս կայքից էլ նա գողացել է Ջորջ Բուշ-ավագի անձնական լուսանկարները, որոնք այնուհետև տեղադրել է սոցցանցում:




Լրահոս