Ամերիկյան ռազմաօդային ուժերը Կալիֆոռնիայի օդում գրավել են մի ինքնաթիռ, որը ներխուժել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղղաթիռի թռիչքի համար փակված օդային տարածք: Խուզարկելով ինքնաթիռը, հայտնաբերվել է մեծ քանակությամբ մարիխուանա: Օդաչուն հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ մտադրություն չի ունեցել հարձակվել նախագահի վրա, իսկ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ հայտարարել են, որ նախագահի կյանքին վտանգ չի սպառնում: Հավելենք, որ Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավներով շրջագայում է երկրի արեւմտյան նահանգներով:
Օբամայի ուղղաթիռին խանգարել է մարիխուանայով լի ինքնաթիռը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ