ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծեց, որ Կոնգրեսի միակ պահանջը եղել և շարունակում է մնալ իշխանափոխությունը:
«Իշխանությունն աշխատում է այն ուղղությամբ, որ ինչքան ուշ հասնի իշխանափոխության պահանջի խնդիրը, այնքան քիչ կլինեն դրանք պահանջողները,–ընդգծեց նա:
Քանի որ իշխանություններին մինչև սեպտեմբեր է ժամանակ տրվել, ՀԱԿ-ը հույս ունի, որ «իշխանափոխությունը միակ ելքն է», մտածողների թիվն այդ ընթացքում կշատանա:
«Հանրապետականներն էլ են երես թեքելու Սերժ Սարգսյանից, հատկապես, եթե սահմանադրական բարեփոխումները չանցնեն։ Ի դեպ, մեզ ամենաշատ օգնողը Սերժ Սարգսյանն է՝ իր՝ ոչինչ չանելով, իր անարժանապատիվ դիրքորոշումներով, իր նվաստացումներով։
Նա նաև համոզված է, որ իշխանությունը քառյակի ներկայացրած 12 կետը չի կատարի, քանի որ իր բնույթը չի փոխվել: «Կարո՞ղ է՝ երեկ փող էին սիրում, այսօր չեն սիրում», – հայտարարեց նա: