Խորհրդարանում թույլ ես տալիս՝ թքեն քո երեսին. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն դեմ է էլեկտրաէներգիայի թանկացամանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նաև հայտնեց, որ հանդիպել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, լսել նրանց հիմնավորումները:

«Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ օգոստոսի մեկից էլետրէներգիայի թանկացումը տեղի չունենա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պետական բյուջեն լցնելու արհեստական տարբերակ է:

«Սա մեր կողմից անընդունելի է, և պաքարելու ենք դրա դեմ»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Զոհրաբյանն անդրադարձավ նաև ռուս վերլուծաբան Դիտրի Կիսիլովի հայտարարությանը: Նա նշեց, որ իրեն զարմացրել է պատգամավորների և լրագրողների կողմից նրան դիմավերելու աժիոտաժը:

«Ինձ թվաց, թե Դալայ Լամային են պատասրտվում դիմավորել:  Եթե թույլ ես տալիս քո խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորը մենք ենք և  նրանք, ովքեր նստած էին և  խաշած ժպիտով նրան լսում էին»,- ընդգծեց Զոհրաբյանը և հավելեց, որ պատասխանտվության բաժինը բոլորինն է:




Լրահոս