
ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր Արամ Անանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Արամ Անանյանը այդ պաշտոնը զբաղեցրել էր մոտ մեկ ամիս առաջ: Տեղեկությունների համաձայն`արդեն նախկին ղեկավարը պաշտոնավարման ընթացքում հայտնվել էր սկանդալի մեջ: Մասնավորապես, Արամ Անանյանի անունը շրջանառվում է հունիսի 4-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործում: