
Սինգապուրի կազինոներից մեկում խաղացողներից մահացել է ինֆարկտից, երբ խոշոր գումար է շահել,- Itar Tass -ը: 56-ամյա Օնգ Սեն Կին սկզբում տանուլ է տվել ողջ գումարը, հետո ընկերներից պարտքով 200 դոլար է վերցրել և շարունակել խաղը: Որոշ ժամանակ անց բախտը ժպտացել է նրան եւ շահել է 5000 դոլար:Սեղանից վերցնելով շահումը, նա բղավել է, ընկել հատակին եւ տեղում մահացել: