
Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում 15-ամյա պատանիների մեջ առաջացած վեճը հանգեցրել է նրանցից մեկի գանգուղեղի վնասմանը:
Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, Կ.Ա.-ն և Ա.Հ.-ն հունիսի 10-ին Սիսիանի Որոտան փողոցի շենքերից մեկի մոտ խաղահրապարակում ֆուտբոլ խաղալիս վիճաբանել են, ապա Կ.Ա.-ն ձեռքով հարվածել է դեմքին, հրել վայր է գցել, վերջինս էլ վնասվածք է ստացել:
Ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին մեր տեղեկությունները` հայտնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Տաթև Հարությունյան