
Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։00-ի սահմաններում Օպել մակնիշի 30 ՕՕ 583 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ալեք Մանուկյան փողոցում (ֆիզկուլտինստիտուտի դիմաց) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Վարորդին եւ ավտոմեքենայի մեջ գտնվող չորս ուղեւորներին դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները:5 վիրավորներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Երևան քաղաքի բնակիչներ 27-ամյա Ռոման Շառոյանը, 25-ամյա Էդուարդ Եսայանը, Հրազդան քաղաքի բնակիչներ 28-ամյա Տաթևիկ Սարգսյանը, 25-ամյա Թեմիդե Ումիդյանը, 22-ամյա Արմինե Սարգսյանը։