Armenian text to speach

«ՀՀԿ-ն արջի ծառայությունների կարիք չունի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ կարող են սահմանադրական բարեփոխումների հետ համատեղ քննարկել նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին  անցնելու հարցը:

Հիշեցնենք, որ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի 12 պահանջից մեկն էլ 100 տոկոս համամասնականի անցնելն է:

«Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց առաջ չընկնելով՝ նշեմ, որ համամասնական ընտրակարգն էլ է քննարկվելու, ցուցակները փակցնելու հարցը՝ ևս», -ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը և հավելեց, որ պետք է աշխատեն պաշտպանել սպառողներին, բայց նաև պետք է ելնեն նրանից՝  կան այդ հնարավորությունները, թե՝ ոչ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք խմբակցության ղեկավարը պարզել է՝ միմյանց փոխարեն քվեարկության հետ կապված դեպքեր եղել են, թե՝ ոչ: ՀՀԿ խմբակցության պատասխանեց, որ նայել է կադրերը, և չի նկատել նման դեպքեր: Բաղդասարյանը հավելեց, որ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ իրենց պատգամավորներին հորդորել են միմյանց փոխարեն չքվեարկել:

«Նման տիպի արջի ծառայությունների կարիք մենք չունենք»,-եզրափակեց Բաղդասարյանը:




Լրահոս