Ս. Միքայելյան. Չեմ ուզում շոու սարքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ւմ դիմեմ, եթե ողջ իշխանությունն է իմ դեմ դուրս եկել. ես ուղղակի չեմ ուզում շոու սարքել,-այսօր կայացած մամուլի ասուլիսին նման հռետորական հարց հնչեցրեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Նա նշեց՝ հնարավոր չէր, որ ՏԻՄ ընտրություններին Հրազդանում ավելի քան 90 տոկոս մասնակցություն ապահովվեր: ՀՀԿ-ն Հրազդանում հազիվ 10 տոկոս ձայն ունի, եւ Կոտայքի մարզպետ Կովալը (Կովալենկո Շահգալդյան` խմբ.) ու Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքը իրենց սեփականությունն են դարձրել: Այս ամենով հանդերձ` ուզում եմ շնորհակալություն հայտնել այն 12000 մարդուն, ովքեր քվեարկել են իմ օգտին եւ ոչ մի բանից չեն վախեցել: Ես խոնարհվում եմ այդ մարդկանց առաջ, որ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին”,- ասաց Սասուն Միքայելյանը:Նրա խոսքով՝ Հրազդանը կործանման եզրին է, եւ ինքը չի ամաչում ավելի քան 11000 ձայն հավաքած լինելու համար: “Ես պայքարի ու գաղափարի մարդ եմ ու այս անգամ էլ չեմ հուսահատվել: Մենք հաղթել ենք, իսկ Արամ Դանիելյանը նշանակվել է քաղաքապետ”,- ասաց նա:Սասուն Միքայելյանը միաժամանակ տեղեկացրեց, որ միայն ապրիլին կհայտարարի` Հրազդանում առաջադրվելո՞ւ է մեծամասնականով, թե՞ ոչ: “Ես պայքարել եմ ու պայքարելու եմ: Ինչքան էլ գումար դնեն, չեն կարող ինձ հաղթել: Ժողովուրդը կտա իր գնահատականը”:




Լրահոս