ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Լուսինե Մարգարյանը, ով մինչ այդ, Լուսինե Մարգարյանն աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարի մամլո քարտուղար:
Լուսինե Մարգարյանը երկար տարիների փորձ ունի լրագրության և PR ոլորտներում: Որպես PR մասնագետ աշխատել է ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության նախարարություններում, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրում, «Կոնվերս բանկում»:
Լրագրողական գործունեություն է ծավալել «Առավոտ», «Շրջան» թերթերում, «Հայլուր» լրատվական գործակալությունում: