Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հսկիչ տեսախցիկները տեղադրում է որտեղ եւ ինչպես ցանկանում է: Այս մասին հունիսի 13-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով՝ տեսախցիկների տեղադրման հարցը պետք է համաձայնեցվի հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում եւ՝ ընդդիմադիրներից կազմված հանձնաժողովի հետ:
«Տեսախցիկները տեղադրում են առանց որեւէ մեկին հարցնելու՝ կարելի՞ է տեղադրել այն հենց այնտեղ, թե ոչ: Նրանք նաեւ ցանկանում են միայնակ վերանայել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը: Թող մեզ էլ ընդգրկեն: Մենք ոչ այդքան վտանգավոր խախտումների համար տուգանքների նվազեցման բազմաթիվ առաջարկություններ ունենք: Պարզապես թող մեզ լսեն», – կոչ արեց Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ճանապարհային տուգանքների վերանայման աշխատանքային խումբը Կառավարությունում երեկվա նիստին հայտարարել է աշխատանքների մոտալուտ ավարտի մասին: Մոտ ապագայում խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացվեն տուգանքների վերանայված սահմանաչափերը: