Արձագանքելով քուրդ ժողովուրդի կոչին` պահանջում ենք Թուրքիայի իշխանություններից անհապաղ ազատ արձակել քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ Մենք համոզված ենք, որ քրդերի հանդեպ Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բռնությունները ցեղասպանություն են եւ խարսխված են հայկական մեծ եղեռնի իրագործման անպատժելիության վրա։ Ազգերի հանդեպ հարյուրամյակներով գործած ոճիրները վաղ թե ուշ բերելու են ծանր հատուցման։ Միջազգային հանրությանը եւ ողջ առաջադեմ մարդկությանը հորդորում ենք ստիպել Թուրքիային սկսել քրդերի հետ հաշտեցման գործընթացը` նրանց առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելով։ Ազգի ազատագրական շարժման լիդերը չի կարող դիտվել որպես հանցագործ, քանի որ նա, որպես իրական մարտնչող, միայն իր ազգի դեմ ծավալվող համատարած բռնությանն է պատասխանել բռնությամբ։ Երկիր մոլորակի ամենաբազմաքանակ պետություն չունեցող ազգին կոչ ենք անում բոյոր միջոցներով պայքարել իրենց առաջնորդին ազատ արձակելու համար։Քուրդ ժողովո՛ւրդ, վերհիշե՛ք մեկ դար առաջ հայերի դեմ թուրքերի կողմից կատարածը եւ չթուլանա՛ք։ Ժամանակն է ամեն բան իր տեղը դնելու։
Հայտարարություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ