
Ամերիկացի միլիոնատեր Թոմաս Հարթմանին Նյու Յորքի դատարանը մեղավոր է ճանաչել Թբիլիսիից մի պարուհու` Սոֆյա Կանդելակիին վնասվածներ հասցնելու մեջ,-հաղորդում է ITAR-TASS -ը: Մանհեթենի իտալական ռեստորաններից մեկում 42-ամյա Հարթմանի ու 37-ամյա Կանդելակիի միջեւ վեճ է ծագել, եւ միլիոնատերը հարված է հասցրել կնոջ դեմքին: Տուժողի պնդմամբ` Հարթմանն իրեն հարվածել է ձեռքի ոսկյա Rolex ժամացուցյով, ինչի հետևանքով բժիշկներն ստիպված են եղել իր դեմքին դնել 16 կար: Մեղադրող կողմը պահանջում էր միլիոնատիրոջը ճաղերի հետևում նստեցնել այս արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափով, այսինքն` մեկ տարով: Այդուամենայնիվ, Հարթմանի պաշտպանները կարողացան պատժաչափը կրճատել` հասնելով երկու ամսվա` հայտարարելով, որ վերջինս օրինակելի գործարար է ու բարեգործ: