Անչափահասը խոստովանել է, որ թմրանյութն իրեն է պատկանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի` Իջևան քաղաքին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Իջևանի բնակիչներ 23-ամյա Ա.Վ.-ն, 18-ամյա Վ.Դ.-ն և 19-ամյա Ռ.Ա.-ն իրենց մոտ թմրանյութ են պահել:

Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, այսօր Ա.Վ.-ի վարած ավտոմեքենայում, որտեղ եղել են նաև մյուս երկուսը, եղել է WINSTON տեսակի ծխախոտի տուփ` գլաններով, որոնցից մեկի մեջ տեղադրված է եղել սուր հոտով կանեփանման զանգված:

Ավելի ուշ Վ.Դ.-ն հայտարարել է, թե թմրանյութն իրեն է պատկանել, և ինքն այն ձեռք է բերել հունիսի սկզբներին` Բլբուլյան փողոցում աճած կանեփի թփերից պոկելով և քաղելով: Վ.Դ.-ն հայտնել է, թե այդ ամենն իր օգտագործման համար է արել:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հայտնեցին, որ հայտնաբերված զանգվածը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Վերոնշյալների նկատմամբ նշանակվել  է տոքսիկոքիմիական փորձաքննություն, և նրանք ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է հետաքննություն:

Տաթև Հարությունյան




Լրահոս