Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստների քանակը ներկայում հասել է մոտ 200-ի։ Նրանք պայքարում են՝ թույլ չտալու տեղում իրականացվող շինարարությունը։ Ակտիվիստներից բացի այստեղ են գտնվում մեծ քանակով ոստիկաններ, որոնք փորձում են թույլ չտալ ակտիվիստներին՝ խոչընդոտել շինարարությանը։ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։ Ակտիվիստները մեծ համառություն են ցուցաբերում։ Բանը հասել է նրան, որ երկու ակտիվիստ պառկել են բետոնաշաղախիչ մեքենայի տակ՝ թույլ չտալու համար մեքենայի առաջընթացը, ինչից հետո մեքենան հետ է քաշվել։ Հիշեցնենք, որ այսօր 7-րդ օրն է, ինչ բնապահպանական ակտիվիստների և Ժառանգության պատգամավորների կողմից Մաշտոցի այգում շուրջօրյա հերթապահություն է, որպեսզի թույլ չտրվի Աբովյան փողոցից ապամոնտաժած կրպակները հերթական կանաչ գոտում տեղադրել:
Մաշտոցի այգում կրքերը չեն հանդարտվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ