Հունիսի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Ավանի բաժանմունքի ծառայողները, 1971 թ. ծնված Նունե Հ.-ին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ժամը 16.00-ին Նունե Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, իր բնակարանում, Սարգիս Ս.-ն դանակով հարվածել է դաստակին, այնուհետեւ ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: