Armenian text to speach

Նազարբաևի ու Կիսելյովի տարբերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ռուս վերլուծաբան Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, նշել էր, թե ինքը լուրջ չի վերաբերվում վերջինիս:

Բաղդասարյանը նշեց, որ Կիսելյովին դիտարկում է որպես անհատ, ոչ թե՝ պետության կամ իշխանության կողմից լիազորված անձնավորություն:

Լրագրողների այն դիտարկմանը, թե այդ դեպքում Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը լուրջ ընդունում է, նա պատասխանեց. «Այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք: Խնդրանքի կարգով, մարդը խնդրում է, թե. «Իհարկե, ես հասկանում եմ, որ օրակարգային է, բայց մեր ընկերոջ խնդրանքը լսենք»: Նազարբաևի հարցը կարևորում ենք, նա նախագահ է երկրի, բայց նրա նամակի ընթերցումը չեմ կարևորում, քանի որ դրանով կարևորում եմ Ալիևին»,- ասաց նա:

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`  Ծաղկաձորում արված այն հայտարարությունը. «Իսկ ով ասաց, որ մենք Ղարաբաղով ենք մտնում Մաքսային միություն, նա նույնպես կրկնեց այդ միտքը` հավելելով. «Մենք ընդամենը ասել ենք՝ նույն տնտեսական գոտին ենք, նույն դրամական գոտում ենք»:




Լրահոս