![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/17//18367.jpg)
Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Պրիորա մակնիշի Տ 6794 համարանիշի և Մերսեդես մակնիշի 20 ՍՕ 140 համարանիշի ավտոմեքենաները:Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդները, տեսնելով, որ ապահովագրական ընկերության աշխատակիցները ուշանում են, մի լավ հիշեցին ԱՊՊԱ-ին՝ չսպասելով հեռացան: