
Այսօր Եռաբլուր պանթեոնում տեղի է ունենում «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ Սմբատ Այվազյանի հուղարկավորությունը, որին մասնակցում են ԱԺ պատգամավորներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ և քաղաքացիներ:
armlur.am-ի թղթակիցը Եռաբլուր պանթեոնից հայտնում է, որ հայտնի հրամանատարին վերջին հրաժեշտը տալու եկած հոծ բազմությունը բուռ-բուռ էր հողը լցնում՝ այդպիսով վերջին անգամ գնահատելով Սմբատ Այվազյանի գործունեությունն ու վաստակը:
Տեսանյութն ու լուսանկարները՝ քիչ ուշ: