
2012թ. փետրվարի 17-ին ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է, այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից: Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012թ. փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դ.Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար:Նշենք, որ ըստ առանձին կայքերի՝ դատախազը մերկացել է, պարել գիշերային ակումբում, այնուհետև այդ փողոց է դուրս եկել և սեռական բնույթի ինչ-որ շարժումներ է կատարել և հայհոյել: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012թ. փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից: