Գիտեմ՝ Ստիվերնը վախեցած է. Դ. Ուայլդեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի գերծանրքաշային Դիոնիտեյ Ուայլդերը (31-0, 31 КО) համոզված է՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոն կանադացի Բերմեյն Ստիվերնը (24-1-1, 21 КО) վախենում է իր հետ մենամարտից և կանի ամեն ինչ, որ խուսափի իր հետ ռինգ դուրս գալուց:

Հիշեցնենք, որ Ուայլդերը Ստիվերնի տիտղոսին հավակնող մարզիկներից է, և նրանց մենամարտը նախատեսված է անցկացնել աշնանը:

uaylder

«Գիտեմ, որ նա վախեցած է,-Ուայլդերի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:- Համոզված եմ, որ ամեն գիշեր Ստիվերնը մղձավանջային երազներ է տեսնում իմ անմիջական մասնակցությամբ: Նա լավ կանի՝ չեմպիոնական տիտղոսը բարձի տակ պահի, քանի որ երբ գա մենամարտի պահը, ես կխլեմ դա, և նա այլևս ստիպված չի լինի անհանգստանալ գոտին պահելու խնդրով:

stivern11

Ուայլդերը նաև համոզմունք է հայտնել, որ մեկ ռաունդը բավական է՝ մրցակցին նոկաուտի ենթարկելու համար, միաժամանակ ավելացրել, որ ռաունդների քանակն էական չէ, կարևորը նոկաուտն է և ավելացրել. «Կարող եմ գրազ գալ, նա նոկաուտի կենթարկվի»:




Լրահոս