
Հարիսոն Ֆորդի, ով «Աստեղային պատարազմներ» ֆիլմում կատարում է Խանա Ֆոլոյի դերը, ուղղաթիռով նկարահանման հրապարակից տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է The Time-ը, հղում անելով Disney խմբի մեջ մտնող Lucasfilm կինոընկերությանը, միջադեպը տեղի է ունեցել անգլիական Բեքինգհեմշիրում գտնվող Փայվուդ կինոստուդիայում: Հրատարակչության տվյալներով, 71-ամյա դերասանի ոտքին ծանր դուռ է ընկել:
The Mirror-ի տեղեկություններով, դա միջմոլորակային տիեզերանավի` «Հազարամյակի բազեի» դուռն է: Ըստ որոշ տվյալների, Ֆորդը կարող էր սրունքի կոտրվածք ստանալ: