Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն վրացական տնտեսության ներդրումային աջակցության հարցերով միջազգային կոնֆերանսի ընթացքում ասել է, որ Վրաստանի և ԵՄ միջև ասոցացման պայմանագրի ստորագրումը չի խոչընդոտի ռուս-վրացական հարաբերություններին:
Բարրոզուն գտնում է, որ համաձայնագիրը որևէ կերպ չի անդրադառնա Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցային գործընթացի վրա: Կոնֆերանսին ներկա էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, պատգամավորներ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մի շարք ճանաչված գործարարներ Վրաստանից և Եվրոպայից: Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները նշել են, որ միջազգային կոնֆերանսին Ժոզե Մանուել Բարրոզուի ներկայությունը վկայում է Եվրամիության և միջազգային գործընկերների մտադրությունների լրջության մասին:
Եվրահանձնաժողովի նախագահը Թբիլիսիում է գտնվում հինգշաբթի օրվանից և արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ. տեղեկացնում է pronedra.ru-ն: