![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/17//18372.jpg)
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վրաստանի համար պատմական դեմք է: Սաակաշվիլին նման հայտարարությամբ հանդես է եկել երեկ` Ադրբեջանի եւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարների հետ հանդիպման ժամանակ:Սաակաշվիլին խոսել է նաեւ տարածաշրջանային զարգացման գործում Ադրբեջանի ունեցած հատուկ դերի մասին եւ բարձր գնահատել վրաց-ադրբեջանական հարաբերությունները:Հանդիպմանը կողմերը հիմնականում քննարկել են տնտեսական հարբերությունների էլ ավելի զարգացման հեռանկարները: