
Իրաքի հյուսիսում գրոհայինները պատանդ են վերցրել Վրաստանի 16 քաղաքացիների, տեղեկացնում է լիբանանյան The Daily Star կայքը:
Այդ տեղեկատվությունը տարածել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլլը, նշում է կայքը:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Կոլվիլլը նշել է նաև, որ գրոհայինների կողմից Իրաքի քաղաքների գրավման ընթացքում զոհվածների թիվը հարյուրների է հասնում:
Ներկայում իրաքյան զինծառայողները ծայրահեղականների դեմ մարտեր են մղում Բաղդադից 50 կմ հեռավորության վրա գտնվող Բաակուբա քաղաքից ոչ հեռու: Շիիթների հոգևոր առաջնորդներից Այաթոլլա Ալի ալ-Սիստանին կոչ է արել Իրաքի ժողովրդին զենք վերցնել և պաշտպանել երկիրը գրոհայիններից: