Մինչ գործող իշխանությունները ձգտում են վերարտադրվել, պահպանել ունեցած աթոռները կամ ավելացնել դրանց թիվը, Հայաստանի Հանրապետության բնակիչները լքում են իրենց ծննդավայրը: 2012թ. հունվարին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 54 հազար 226, սակայն մեկնել է 61 հազար 70 մարդ: Այսպիսով` ուղեւորաշրջանառության բացասական սալդոն անցած ամսվա ընթացքում կազմել է 6 հազար 844 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2011թ. հունվարին օդային ճանապարհով մեկնածների եւ ժամանածների բացասական սալդոն 5 հազար 480 է եղել: Ասել է թե` Հայաստանից հեռացողների թիվը շարունակում է աճել:
լուսանկարը՝ Արման Վեզիրյանի
ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ