«Ֆորմուլա1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխաել Շումախերը տեղափոխվել է Գրենոբլի հիվանդանոցի հատում վերականգնողական բաժին:
Bunte-ի աղբյուրի տեղեկություններով, հռչակավոր գերմանացու լրիվ ապաքինման շանսերն առաջվա նման մեծ չեն: Սակայն, ֆրանսիական կլինիկայի բժիշկները կսկսեն նախապատրաստել նրան վերականգնողական պրոցեդուրաների համար:
Հիշեցնենք, որ 45-ամյա Շումախերը 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին ֆրանսիական ալպերում դահուկ քշելիս ստացել է գլխուղեղային վնասվածք և հոսպիտալացվել Գրենոբլի հիվանդանոցում: Նախկին մրցարշավորդը երկու ծանր վիրահատություն է տարել և մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ: