Մարդկային մարմինն ամենակարող է:
Այն կատարելության հասցնելու ձգտումը հրաշալի դրսևորումներ ունի նաև պարարվեստում: Պորտապարն արևելքում, ինչպես հայտնի է, տարածված պարատեսակներից է, ու անկախ այն բանից, թե աշխարհի մյուս վայրերում արևելյան արվեստն ինչպիսի ընկալում ունի, միևնույն է, մարմնի ճկունությունը, շարժման ալիքը, որը վեր է ածվում արվեստի, չգնահատելն անհնար է: