Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: ԲՀԿ-ն, սակայն, նրան իր շարքերն ընդգրկելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Ուշագրավն այն է, որ մի կողմից ԲՀԿ-ն փորձեր է անում տարանջատվելու Ռոբերտ Քոչարյանից, իսկ մյուս կողմից իր շարքերն է ընդգրկելու մի անձնավորության, ում անունը կապվում է ոչ միայն Քոչարյանի, այլեւ մարտի 1-ի հետ: Բայց միայն դա չէ հետաքրքիրը. «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ Վարդան Օսկանյանն անցած տարվա գարնանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ոչ պաշտոնական էջ ունի, սակայն մինչ օրս այդ էջը «հավանել է» ընդամենը 23 մարդ: Համեմատության համար նշենք, որ մեկ ամսվա ընթացքում մեր գործընկեր Գագիկ Շամշյանը կարողացավ 5000-ից ավելի ընկերներ հավաքել: Սրանով, թերեւս, ամեն ինչ ասված է. Օսկանյանն իսկապես «շատ պահանջված» գործիչ է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ