
Պատանի բրիտանուհի Մլլի Բարքերը տառապում է հազվադեպ գենետիկ հիվանդությամբ, որի պատճառով նրա մոտ երկրորդ կմաղքի պես ինչ-որ բան է առաջանում: Եթե հիվանդությունը շարունակի զարգանալ, ապա մի քանի տարի հետո աղջիկը կարող է կենդանի արձան դառնալ և կկորցնի շարժվելու ունակությունը, հայտնում է Mirror-ը:
Հնարավոր է, Միլլի Բարկերի հիվանդության ամենածանր հետևանքը կայանում է նրանում, որ նրա ուղեղը շարունակում է աշխատել նախկին ռեժիմով: Այլ խոսքով, աղջիկը կարող է կենդանի կաղապարված մնալ սեփական մարմնում: Փոքրիկի մայրը` 34-ամյա Լորեյն Թերները, նշում է, որ այժմ աննշան վնասվածքն անգամ կարող է հանգեցնել նրան, որ աղջկա ոսկորների աճն արագանա: