ԷՆԵՐԳԻԱ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին զբաղեցրած պաշտոնից ազատվեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմ Գագիկ Գյանջումյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է հեռացել պաշտոնից, արդյո՞ք տարաձայնություններ ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, Գյանջումյանը պատասխանեց. «Ես իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել, ուղղակի տենց որոշեցի, դե գիտեք, պաշտոնում մարդը հո մշտական չի մնա, 10 տարի աշխատում եմ ու տենց որոշում կայացրեցի: Նման հարց չկա, ես ե’ւ պարոն Բեգլարյանի հետ եմ մտերիմ, ե’ւ Տարոն Մարգարյանի, մենք ընդհանուր ընկերներ ունենք, որեւէ խնդիր չկա»: Իսկ ի՞նչ է անելու նախկին թաղապետը, այլ աշխատանքի կանցնի՞` հետաքրքրվեցինք պարոն Գյանջումյանից: «Իհարկե պիտի աշխատեմ, բա հո չեմ նստելու տանը, ինձ թվում է` դեռ էներգիա ունեմ աշխատելու համար»,-պատասխանեց նա` ավելացնելով, որ ԱԺ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը դըժվար թե առաջադրի. «Դեռ չեմ մտածել, բայց երեւի էս անգամ չէ»:




Լրահոս