ՀՀԿ գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել 12 կետերին. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը քիչ առաջ ավարտվեց: Շուրջ 2,5 ժամ տևած նիստի ընթացքում քննարկվել և ամփոփվել են համայնքային ընտրությունները: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց նաև, որ բացի այս հարցերից` քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր:

Այն հարցին, թե ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացված 12 կետերը քննարկվել են, նա նշեց, որ անդրադարձ կատարվել է, սակայն քննարկում` ոչ:

«Դեռևս երեք շաբաթ առաջ կառավարության ծրագիրն ընդունվել է, և կառավարությունը պատրաստ է  ընդունել այն առողջ առաջարկները, որոնք կարելի է  քննարկել: Եղան կարևոր, օրակարգային կետեր, որոնց հենց քաղաքական մեծամասնությունն է կատարում», – նշեց նա:

Շարմազանովի խոսքով` կան պոպուլիստական կետեր, որոնք իրենց համար ընդունելի չեն, իսկ մյուս կետերն առկա են նաև կառավարության օրակարգում: Նա չմանրամասնեց, թե որ կետերն են պոպուլիստական` ասելով, որ իր գործընկերները գնահատական կտան:




Լրահոս