Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության առաջին տուրի B խմբում այսօր հանդիպում անցկացրեցին Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականները:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Առաջին գոլը 27-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն` անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: 44-րդ րոպեին հարձակվող Ռոբին վան Պերսին խփեց հոլանդացիների պատասխան գոլը:
52-րդ րոպեին Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն առաջ մղեց հոլանդացիներին՝ 2:1: Դե Ֆրայը 64-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:3, իսկ արդեն 72-րդ րոպեին վան Պերսին դարձավ դուբլի հեղինակ, իսկ խաղի հաշիվն էլ դարձավ 1:4: Իսկ 80-րդ րոպեին խաղի հաշիվը դարձավ 1:5, իսկ իր հաշվին դուբլ ձևակերպեց արդեն Ռոբենը: Փաստորեն` գործող չեմպիոնը մեկնարկեց խոշոր հաշվով պարտությամբ:
ԱԱ-2014, B խումբ, առաջին տուր,
Իսպանիա – Հոլանդիա՝ 1:5
Խաբի Ալոնսո, 27 (11մ.) – Ռոբին վան Պերսի, 45, 72, Ռոբեն, 53,80, Դե Ֆրայ, 64