Կասպրշիկի հայտարարությունը կարող է բոլորովին այլ ենթատեքստ ունենալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության վերջին 20 տարիների ընթացքում երեկ առաջին անգամ ԵԱՀԿ համանախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը վտանգավոր է եվրոպացիների կյանքի համար:

ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը երեկ Trend-ին տված հարցազրույցում նշել է.«Յուրաքանչյուր մարդու մահը ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար: Ես եւ իմ թիմը  պարբերաբար մոնիթորինգ ենք անցկացնում: Ես նաեւ անհանգստանում եմ իմ թիմի անվտանգության համար, քանի որ ավելացող լարվածությունը վտանգավոր է կյանքի համար»: Ստացվում է, որ շուրջ 20 տարի, երբ նույն սահմանին, հրադադարի խախտման դրսեւորումներով նույն դիտորդների կողմից արված մոնիթորինգի պայմաններում հայ զինվոր էր զոհվում, լարվածություն չկար, իսկ այսօր կա, քանի որ այն սպառնում է եվրաչինովնիկների կյանքին:

Իհարկե, չի բացառվում, որ Կասպրշիկի այս հայտարարությունը կարող է նաեւ բոլորովին այլ, գաղտնի ենթատեքստ ունենալ, որը, միգուցե, պարզ դառնա առաջիկայում՝ ԼՂ խնդրի շուրջ սպասվող զարգացումների ֆոնին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս