Ինչի վրա է ծախսել Գագիկ Խաչատրյանը 14.7մլն դրամ գումար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ը վերակազմավորվեց՝ միացվելով ՀՀ ֆինանսների նախարարությանը, սակայն այդ գերատեսչության թղթաբանության մեջ շարունակվում է պահպանվել հին անվանումը:

Օրինակ՝ մայիսի 15-ին այդ գերատեսչությունը պայմանագիր է կնքել «ԶԱԱՐՏ» ՍՊԸ-ի հետ, ու այնտեղ ստորագրել է «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա.Գեւորգյանը»: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված պայմանագրում եւս որպես պատվիրատու նշված է «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե»:

Նշենք, որ պայմանագիրը վերաբերում է ՊԵԿ-ի՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմմանը: Իսկ այդ նպատակով Գագիկ Խաչատրյանը 14.7մլն դրամ կամ մոտ 36 հազար դոլար է ծախսել: Ընդ որում, սա ողջ աշխատանքի գումարը չէ, այլ՝ դրա առաջին մասի: Իսկ ամբողջական աշխատանքների համար ՀՀ քաղաքացիներիս գրպանից ծախսելու են 33 մլն 230 հազար դրամ: Փաստորեն, ՊԵԿ-ում՝ անվան պահով  ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել, որ իրենք ՀՀ ֆինանսների նախարարության կազմում են, իսկ ծախսելուց լավ էլ ֆինանսներ են դուրս գրում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս