«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոսակցություններ կան, որ առաջիկայում կդառնաք Արմավիրի մարզպետ, հավաստի՞ են լուրերը՝ հարցրինք գեներալ Մանվելի որդի` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: «Դե ով հավաստում է, նրան էլ հարցրեք»:
Իսկ եթե առաջարկե՞ն: «Չեմ խոսում այդ մասին. դուք` լրագրողներով որոշում-խոսում եք, հետո էլ գալիս-հարցնում եք: Ես կարող եմ իմ տեղը պատասխանել, ես նման բան չեմ ասել, հիմա որ հարցնում եք` առաջարկ լինի, կարող է առավոտ զարթնեք` արեւն ուժեղ լինի, բայց կարող է եւ չլինի»: Իսկ ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները մարզպետի հետ: «Իսկ Ձեր կարծիքով ինչպե՞ս են լինում քաղաքապետ- մարզպետ հարաբերությունները»:
Օրինակ, Ջերմուկի քաղաքապետի ու Վայոց Ձորի մարզպետի հարաբերությունները բանի նման չեն, ձեր դեպքում՝ չգիտենք, մանավանդ ՀՀԿ-ում ընդունված է՝ առերես լավ, «տակից» իրար տակ փորել: «Ես չգիտեմ, թե որտեղ ինչ է կատարվում, ով ինչ է փորում, բայց մեր մարզում շատ նորմալ հարաբերություններ են»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: