2011թ. սեպտեմբերի 25-ին հայտնի «բանդայի» գործով կալանավորված Արման Դալլաքյանը գտնվում է հիվանդանոցում: Ինչպես նշում է վերջինիս փաստաբան Վաչագան Քոսյանը, Արման Դալլաքյանի առողջական վիճակը շատ ծանր է: Փաստաբանի խոսքերով` դատապարտյալին այնքան են ծեծել խոստովանության համար, որ վերջինս հոկտեմբերի 26-ին ինքնասպանության փորձ է կատարել. «Ինքնասպանության փորձից հետո վիրահատության կարիք է եղել, սակայն վիրահատությունը ճիշտ չիրականացնելու պատճառով առաջացել են բարդություններ: Գլխավոր դատախազին միջնորդություն եմ ներկայացրել, որ Դալլաքյանն ունի լուրջ բուժօգնության կարիք. նրա մոտ ճողվածք է, գոնե այդ հարցը լուծեն: Շուտով մեկ ամիսը կլրանա, բայց դեռ ոչ մի ձայն չկա»:
Վ.Քոսյանը նաեւ ընդգծեց, որ վիրահատությունից 28 ժամ հետո դատապարտյալին հարցաքննել են այն մարդկանց մոտ, որոնց ներկայությամբ վերջինս ինքնասպանության փորձ է արել, ինչն ապօրինի է:
«2011թ. հոկտեմբերի 17-ից ես զբաղվում եմ այս գործով, ոչ մի լուրջ հարցաքննությունն չի եղել: Երեք ամիս սպասելուց հետո գխավոր դատախազին միջնորդություն եմ ներկայացրել, ցանկացել եմ տեսնել` ինչ փաստերի հիման վրա են պահում, նրանք էլ ինձ ասել են, որ ուղարկել են հատուկ քննչական ծառայություն` ուսումնասիրելու: Սակայն ինքնախոստովանության վրա չի կարելի հիմնվել»,-նշեց Վաչագան Քոսյանը` շեշտելով, որ ներկա պահին առաջնայինն Արման Դալլաքյանի առողջական վիճակի բարելավումն ու համապատասխան բուժօգնության ցուցաբերումն է:
«ԲԱՆԴԱՅԻ» ԱՆԴԱՄԸ ՎԱՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ