«Երևան TV»-ն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Երևան TV-ն նախօրեից արդեն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ, որը գործում է Ագրարային համալսարանի հարևանությամբ:

Ուշագրավ է, որ այս տեղափոխությունը կատարվեց այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը հայտարարեց ընդդիմադիր դաշտ վերադառնալու մասին: Մինչդեռ ՕԵԿ ղեկավարը հեռուստաալիքը գնել էր ընդդիմություն դառնալուց երեք ամիս առաջ:

Ի դեպ, վերջին շրջանում չեն դադարում լուրերը, որ ՕԵԿ-ից ցանկանում են խլել գրասենյակի դահլիճը: Հովհաննես Մարգարյանը երեկ, սակայն, վստահեցրել է, որ այդ դահլիճը, բոլոր փաստաթղթերով, արդեն 8 տարի պատկանում է իրենց կուսակցությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս