«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով:
Այսպիսով, երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տասն օր է, ինչ համապատասխան մասնագետները ստուգում եւ ուսումնասիրում են ինքնաթիռների շարժիչները: Ի դեպ, ընկերությունն այս պահին ունի հինգ ինքնաթիռ, որոնցից մեկի շարժիչը վնասված է:
Հիշեցնենք, որ Բաղդասարովի ընկերության գույքը կալանքի տակ էր դրված: Այդ պատճառով էլ ընկերության նախկին աշխատակիցները զարմացած են, թե ինչպես է ստացվել, որ Բաղդասարովն ազատորեն կարողանում է ինքնաթիռ վաճառել, այն դեպքում, երբ այն կալանքի տակ է դրված: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ՝ պարզելու, ի վերջո, վաճառվեցի՞ն ինքնաթիռները, թե՞ ոչ: Սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: