Հ. Աբրահամյանը շարունակում է Տ. Սարգսյանի «կադրեր»-ին կառավարությունից «հեռացնել»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «կադրեր»-ին կառավարությունից «հեռացնել»:

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության արարողակարգի բաժնի պետ Երվանդ Ազարյանը: Ի դեպ, վերջինս կառավարության արարողակարգի բաժնում է աշխատում դեռեւս Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից, սակայն Հ Աբրահամյանը նրա հետ եւս չի ցանկանում աշխատել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն մարդիկ, ովքեր կառավարությունից դուրս գալով մնում են անգործ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է նրանց անգործ չթողնել եւ ջանում է «տեղավորել» բանկերում կամ ֆինանսական տարբեր կազմակերպություններում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս