ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետերին ու Երեւանի քաղաքապետին` առաջարկելով քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված «ապօրինի դրամահավաքը կանխելու եւ արգելելու ուղղությամբ»: Աշոտյանի շրջաբերականի համար հիմք են ծառայել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով եւ սոցիալական ցանցով ստացված ահազանգերը: Ա. Աշոտյանը կարգադրել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին: «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով»,-ասել է Արմեն Աշոտյանը:
ԿԱՆԽԵ՛Ք ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ